Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ

21:18, կիրակի, 21 ապրիլի, 2024 թ.
«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն իրեն նետել է մետրոյի գնացքի տակ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի շարժակազմի անիվների տակ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ այս պահին աշխատանքներ են կատարվում մահացածին դուրս բերելու ուղղությամբ:
     Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:
     Մանրամասները՝ քիչ ուշ:

23845 | 0
Facebook