Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք շուն եք, հայրենասերից մինչև շուն մի քայլ ա». Հովհաննես Դավթյանը` իր ներկայացմանը պաստառ պարզածներին

00:36, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Դուք շուն եք, հայրենասերից մինչև շուն մի քայլ ա». Հովհաննես Դավթյանը` իր ներկայացմանը պաստառ պարզածներին

Ինչպես հայտնել ենք, երեկ երիտասարդներն ակցիա են իրականացրել Մարզահամերգային համալիրում` Հովհաննես Դավթյանի ներկայացման սկզբում: Նրանք պարզել էին «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառներ են։

Այսօր երգիծաբանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, թե վերջերս «ինչքան կեղտոտ քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում: Ակցիա իրականացնող տղային նա անվանեց «անշնորք, անդաստիարակ սապլյակ», որը «վճարվում է»: «Ինչից եմ ես դա ենթադրում, որ արդեն շենքի մոտ, երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն սպասում էր փաստաբանը, ու նաև քաղմասում է իրեն փաստաբան սպասել: Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ ա: Գոնե վերջում անեիր, որ չխանգարեիր իմ ստեղծագործական երեկոյին: Բա որ պրոֆեսիոնալ չլինեի ու խառնվեի իրար: Դուք այ էդ տեսակ կարևոր բաներ եք վտանգի ենթարկում: Ղուրբան եղեք իմ պրոֆեսիոնալիզմին: Ստեղ չի քննարկվում, թե ես քաղաքական ինչ ուղղվածություն ունեմ, չունեմ, իհարկե, դուք լավ գիտեք: Ցավում ա իմ սիրտը տարածքների կորստից, բայց էդ հարցերը ուրիշ հարթակներում կարելի է քննարկել, եթե ես էդ թեմայով բան ունենամ, կարող եմ ասել: Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, որ գաք, իմ ներկայացման սկզբում պաստառ պարզեք, գաք ձեր սևը խառնեք իմ սպիտակին, յան տվեք: Մենակ պոռնիկը կարա տենց բան անի»,- հայտարարեց նա:

31098 | 3
Facebook