Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր բոլոր հնարավոր միջոցներով սրանք լուրեր են տարածում, թե Կիրանցում հաջողվել է 25 հեկտար տարածք վերադարձնել: Իրականում պարզվում է, որ նիկոլական քարոզչության հերթական ստի դոզան է:
25 հեկտար հողատարածքները գյուղին վերադարձնելու հետ կապված Կիրանցի գյուղացիները ասել են, որ դրանք ըստ էության հայկական վերահսկողության տակ գտնվող հողատարածքներ են և դեռ խորհրդային տարիներից եղել են հայկական վարելահողեր, այժմ այդ տարածքներն, ըստ կիրանցիների, անվտանգության գոտի են՝ ականապատված, այդ պատճառով էլ չեն մշակվել, բայց գտնվում են հայկական վերահսկողության տակ»։