«Մեծ հանրահավաք կլինի, կազդարարվի անդադար պայքարի մասին». Բագրատ Սրբազան
20:48, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Այս մեկ շաբաթը չբոլորած` մենք կունենք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին»,- ասաց նա։