Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պեկինում կայացած հանդիսավոր համերգին, որը նվիրված էր երկու երկրների մշակույթին, ներողություն է խնդրել, որ մոռացել է թարգմանության մասին:
«Կներեք, որ երկար խոսեցի, թույլ չտվեցի թարգմանել։ Պարզապես ինձ այստեղ զգում եմ ինչպես տանը, մտածում էի՝ այստեղ բոլորը ռուսերեն հասկանում են»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը ռազմավարական փոխգործակցության շուրջ հայտարարություն են ստորագրել։