Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ». պատգամավոր

01:48, շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
«Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ». պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կիրանցի հատվածում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բժշկական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ (4 կին, 1 տղամարդ) և 2 ոստիկաններ:
     Հետազոտություններից հետո բոլոր քաղաքացիները և ոստիկանները դուրս են գրվել բժշկական կենտրոնից»։
     Լրատվամիջոցները հաղորդում են, որ նրանք տեղափոխվել են «Իջևանի» ԲԿ։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հերքել էր լուրը, ըստ որի Կիրանցում բախումների ժամանակ լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց է կիրառվել:

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
1703 | 0
Facebook