Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում». Տաթևիկ Հայրապետյան

22:36, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
«ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի ասուլիսի ողջ նպատակն ադրբեջանական ու թուրքական խոսույթների հերթական քարոզն է հայկական տեղեկատվական տիրույթում, ինչպես նաև դաշտը իր օրակարգերով լցնելը։ Որպես ամենօրյա մակարդակով ադրբեջանական տեղեկատվական դաշտին հետևող մարդ` վաղուց արդեն համոզվել եմ, որ ՀՀ իշխանությունների թեզերը գեներացվում են Բաքվում։ Ուստի սա հայկական հանրության դեմ հերթական հոգեբանական տեղեկատվական գրոհն է լինելու, ուրիշ ոչինչ։ Այս ձեռագիրն առկա է արդեն շատ տևական ժամանակ, այն այլևս փոփոխման ենթակա չէ․․․»:

1687 | 0
Facebook