Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սկսել եք մեկդ մեկի կասկածել». Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց

23:18, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Սկսել եք մեկդ մեկի կասկածել». Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց

«Մարդիկ, դուք մի գյուղի ժողովուրդ եք, էսքան տարի իրար կասկածած չկաք, բայց այսօր ձեզ այնպիսի վիճակում են դրել, որ սկսել եք մեկդ մեկի կասկածել` ով ում գործակալն է, ով ում ծախվեց: Դուք հերոսական գյուղի հերոսական ժողովուրդ եք: Դուք ամբողջ կյանքում պայքարել ու հաղթել եք թշնամի պետությանը, բայց հիմա ստեղծվել է այնպիսի մի աննախադեպ վիճակ, որ դուք ստիպված եք պայքարել սեփական պետության իշխանության ներկայացուցիչների դեմ»,- Կիրանցում ժողովրդի հետ զրուցելիս ասաց Բագրատ Սրբազանը:

Ներկաներն էլ արձանագրեցին, որ ոստիկանությունը ժողովրդի դեմ լուսաձայնային նռնակ է օգտագործել:

2216 | 0
Facebook