Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել ուկրաինական հակամարտությանը, եթե․․․»․ Քոնգրեսի ներկայացուցիչ

23:06, երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
«ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել ուկրաինական հակամարտությանը, եթե․․․»․ Քոնգրեսի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել հակամարտությանը՝ Ուկրաինայի անկման դեպքում՝ ներգրավելով իր զորքերը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան ընկնի, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի միջամտել հակամարտությանը՝ ոչ միայն գումար տրամադրելով, այլև զինծառայողների ներգավելով»,- ասել է նա CBS News-ին տված հարցազրույցում։

Ջեֆրիսը հավելել է, որ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում ուժեղանում է ռուսամետ խմբակցությունը, որը չի ցանկանում աջակցել Ուկրաինային: Ընդ որում, նրա խոսքով, նման ուղղության գլխավոր կողմնակիցը հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինն է։

3442 | 0
Facebook