Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն արձագանքել է միջուկային ուժերի վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի ծրագրերին

00:36, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
ԵՄ-ն արձագանքել է միջուկային ուժերի վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի ծրագրերին

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Փեթեր Սթանոն մեկնաբանել է մոտ ժամանակներս մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներ անցկացնելու` Ռուսաստանի որոշումը։

«Սա ևս մեկ ապացույց է, որ Կրեմլը շահագրգռված է միայն իրավիճակի հետագա սրմամբ, որը բխում է Ուկրաինայի դեմ իր անօրինական ագրեսիայից։

Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել էսկալացիան, դադարեցնել անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու վարքագիծը»,- նրա խոսքը մեջբերում է ուկրաինական «Европейская правда»-ն։

3139 | 0
Facebook