ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետության սահմանները գծվում են մարդկանց, իսկ Հայրենիքի սահմանները՝ Աստծո կողմից։
Հայրենիք չգնահատողը, պետության արժանի չէ։
Պետությունը Հայրենիքի մասն է ու դրսևորման ձևը։
Անթույլատրելի է հակադրել Հայրենիքն ու Պետությունը։
Աստված, Ազգ և Հայրենիք՝ սրանք են անփոփոխ արժեքները։
Հայրենիքը մշտական է ու հավիտենական, պետությունը՝ փոփոխական։
Պետության սահմանները կարող են և՛ ընդարձակվել, և՛ փոքրանալ։
Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված։
Առանց Հայրենիք պետություն չկա։
Հայրենիք ուրացողը կուրանա և՛ Ազգ, և՛ Պետություն, և՛ Աստված»։