Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում». Արփի Դավոյան

13:24, հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
«Պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում». Արփի Դավոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հիսուսի Քրիստոսի Համբարձման տոնն է։
     Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ լուրջ քաղաքական հայտ են ներկայացնում։
     Անհերքելի փաստ է, որ փողոց դուրս եկած հոգևորականները վաղուց տապալել են իրենց հոգևոր ծառայությունը և նույն հաջողությամբ տապալվելու են նաև քաղաքականությունում։
     Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր ծառայությունից»:

Աղբյուրը` Արփի Դավոյան
2201 | 1
Facebook