ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել. «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,- նշված է տեքստում:
Մինչ այս, Գասպարյանը զբաղեցնում էր ՊՊԾ պետի տեղակալի պաշտոնը:
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանին ՀՀ վարչապետը պաշտոնից ազատել էր նախորդ տարի: