Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին

18:06, երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.
Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին

Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կբացեն Արաքս գետի ամբարտակը։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի ջրային ռեգիոնալ ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Ղաֆարզադեին։

Ղաֆարզադեի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագիծը՝ Maiden Tower ամբարտակի կառուցումն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

«Արազ գետի հոսանքով 196 կիլոմետր ներքևում իրականացվող այս նախագիծը ներառում է 1,6 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ Խուդաֆարի ջրամբարի կառուցումը։ Նախագիծն ամբողջությամբ մշակվել և իրականացվել է իրանցի ինժեներների կողմից»,- ասել է գլխավոր տնօրենը։

1980 | 0
Facebook