Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Փաշինյանի՝ Անկարա կատարած այցը

կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
Համացանցը քննարկում է Փաշինյանի՝ Անկարա կատարած այցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Երդմնակալության արարողությունից հետո ՀՀ վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել Էրդողանի ու Ալիևի հետ:

Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ազգային խայտառակությունը հենց այս տեսքն ունի։
Հայաստանի «վարչապետը» գնում է Հայոց ցեղասպանությունն իրականացրած ու ժխտող, 21-րդ դարում հայերի սպանդի մասնակից երկրի նախագահի երդմնակալությանը, հերիք չէ, մի հատ էլ դրան տանում նստացնում են Ադրբեջանի իշխող մարդասպան ընտանիքի հետևում, որպես նսեմացում:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ

Պատերազմի օրերին /2020-ի հոկտեմբերի 19-ին/ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ ասեց. «Մեր պարտության հիմնական պատճառը թուրքական բայրաքթարներն են»։
Վազել Անկարա ու մասնակցել 5.000 հայ մարդու սպանած ու տասնյակ հազար հայ մարդկանց ինվալիդ դարձրած «բայրաքթարի» պապա Էրդողանի երդմնակալությանն՝ առնվազն քաղաքական անբարոյականություն և թուլամորթություն է։
Քա՞ղցր էր, Նիկոլ, թուրքական հյուրասիրությունը:

Հովհաննես Հարությունյան, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր

Հովհաննես Հարությունյան, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր

Ձեր «ծափ տվեք արա»-ի հետևանքն այսօր ծափ ա տալիս ձեր էրեխեքին սպանողներին:
Ինչքան ամոթ, ցավ ու տառապանք կա այս նկարում։
Սա հայոց պատմության ամենաամոթալի էջերից է, եթե ոչ՝ ամենաամոթալին։
Մենք, ցավոք, ապրում ենք մի ժամանակահատվածում, որտեղ ամեն օր տեսնում ենք, թե ինչպիսին չպետք է լինի հայը:

Էդգար Էլբակյան, քաղաքագետ

Էդգար Էլբակյան, քաղաքագետ

Մարդը թուրքական փողերով 2018թ-ին գրավել է հայոց գահը և թուրքական սվիններով 2020թ-ից հետո պահպանվել է այդ գահի վրա։ Բնական է, որ պիտի գնար իր տիրոջ առիթին՝ ուրախացնելու ու հավատարմությունը վերահաստատելու:

Վազգեն Սաղաթելյան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ

Վազգեն Սաղաթելյան, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ

Էս Նիկոլին ու Ալիևին իրար հետ խնդալուց որ տեսնում եմ, էն Տարանտինոյի անեկդոտն եմ հիշում, որ ասում ա. «Я только что поспорил с теми чуваками на 500 долларов, что нассу на твою стойку, на твой пол, на телефон и тебя самого обоссу, а ты при этом не то что не разозлишься, а будешь просто счастлив!»:
Nikol, այ բ*զի տղա, ի՞նչ խնդալու բան կարա լինի էս իրավիճակում քո փայ էլի, հըլը ասա տենանք: Մի ողջ սերունդ կոտորել ա դիմացինդ, Արցախի մեծ մասը գրավել ա, հիմա Հայաստանի գյուղերն ա խլում ձեռիցդ ու սպառնում հասնել Երևան, դու էլ կզած գնացել ես մոտները, նայում ես իրա խնդացող դեմքին ու հետը խնդում... Լավ ո՞նց կարելի ա լինել էս աստիճան անինքնասեր բ*զի տղա էլի, ո՞նց...

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

Թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական իմաստով Հայաստանում չկա հայկական իշխանություն։ Հայաստանում կա դե-ֆակտո թուրքամետ օտարածին իշխանություն։
Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում, ինչպես դեռ 2020-ից այնտեղ գտնվող ու կտտանքների ենթարկվող հայ տղերքը։
Էնպես որ մի՛ սրտնեղե՛ք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանական խմբավորման ղեկավարը երեկ Էրդողանի ու Ալիևի առաջ կռացած ու կքած վիճակում ծիծաղում էր՝ Հայաստանի ոչնչացումը իրականացնողների ու Արցախը 7 ամիս է՝ շրջափակածների հետ:

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Չի կարա հայ մարդը խոսա Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումների վտանգից ու զուգահեռ տենց անհոգ ժպիտով շփվի Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։
Հայ մարդը չի կարա։

23863 | 0