Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն դատապարտում է Եվրոխորհրդարանի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման բանաձևը

13:54, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
Բաքուն դատապարտում է Եվրոխորհրդարանի՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման բանաձևը

Բաքուն հերթական անգամ կոչ է անում Եվրոխորհրդարանին դադարեցնել Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ «միակողմանի և կանխակալ բանաձևերի ընդունումը սովորական է դարձել ԵԽ-ի համար, և դա ոչ այլ ինչ է, քան Եվրոպայի մի շարք ուժերի կողմից հստակ քաղաքական պատվեր»։

Հաջիզադեն նշել է, որ «որոշ եվրոխորհրդարանականներ՝ առաջնորդվելով իրենց անձնական շահերով, զբաղված են Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին խեղաթյուրված պատկերի առաջմղմամբ»։

Հիշեցնենք, որ Եվրոխորհրդարանը 427 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունել, որով կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ԵՄ համագործակցությունը և հրաժարվել Բաքվի հետ ապագայում որևէ համաձայնագրից։

2218 | 0
Facebook