Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք` ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը

19:54, երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք` ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը

Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում և այն կանցկացվի Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

2141 | 1
Facebook