Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Միջազգային

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

19:48, շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից ընդունված` «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա:

«Ես վետո դրեցի «ռուսական» օրենքի վրա։ Այս օրենքը խոչընդոտ է եվրոպական ճանապարհին։ Վետոն իրավաբանորեն հիմնավորված է և այսօր կներկայացվի խորհրդարան: Այն որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին բազմիցս խոստացել է արգելափակել փաստաթուղթը, երբ խոսքը վերաբերում է իր ստորագրությանը, և աջակցություն է հայտնել օրենքի դեմ բողոքողներին: Այնուամենայնիվ, նախագահական վետոն ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ խորհրդարանին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն՝ այն հաղթահարելու համար:

2691 | 0
Facebook