Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«ԱԱԾ-ին եմ ասում` թույլ տվեք` գնամ` Լեո Նիկոլյանին հանդիպեմ». Բագրատ Սրբազան

20:24, շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
«ԱԱԾ-ին եմ ասում` թույլ տվեք` գնամ` Լեո Նիկոլյանին հանդիպեմ». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, դիմեց ԱԱԾ-ին՝ օրեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ անցկացնող լրագրող Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար:

«Մեր աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լեո Նիկոլյանին և հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու և համոզելու, որ գոնե այս փուլում վերադառնա Փարիզ և արդեն կազդուրված վերադառնա Հայաստան»,- ասաց նա: Նա նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ մի անգամ արդեն հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, խնդրել` դադարեցնի հացադուլը:

«ԱԱԾ-ին եմ ասում` թույլ տվեք` գնամ` Լեո Նիկոլյանին հանդիպեմ». Բագրատ Սրբազան
2381 | 0
Facebook