ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշնակիցներին կոչ է արել արագացնել ռազմական օգնության մատակարարումը Կիևին։ Ելույթ ունենալով Բեռլինում՝ Սթոլթենբերգն ասել է, որ վերջին ամիսներին ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ցուցաբերել այն աջակցությունը, որը խոստացել էին Ուկրաինային:
«Բայց Ուկրաինայի հաղթանակի համար դեռ ուշ չէ, քանի որ մեծ աջակցությունն արդեն ճանապարհին է։ ԱՄՆ Կոնգրեսը վերջերս հավանություն է տվել Ուկրաինային օգնության բազմամիլիարդանոց փաթեթին, լրացուցիչ ֆինանսավորման և ռազմական մատակարարումների մասին հայտնել են ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Նիդերլանդները»,-ասել է Սթոլթենբերգը։