Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց

16:24, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել»․ Շոլց

Ուրախալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հետ կապված պայմանավորվածություն են ձեռք բերել, և ես կարծում եմ, որ 2024 թվականը կարող է և պետք է տարածաշրջանում խաղաղության տարի դառնա։ Այս մասին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա նշել է, որ Գերմանիան աջակցում է այդ դինամիկայի պահպանմանն ու այդ ուղղությամբ համարձակ քայլ կատարելուն։

Ավելի վաղ Շոլցը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է հայտնել։

1407 | 0
Facebook