Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով». «Թաթոյան» հիմնադրամ

11:24, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով». «Թաթոյան» հիմնադրամ

«Արման Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Տավուշում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները․«ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում․
     • Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով, ինչպես նաև արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո
     • Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո
     • Աճարկուտ տանող ճանապարհը հայտնվում է ադրբեջանական զինված դիտարկման ներքո
     • Ոսկեպարի ճանապարհի առանձին հատվածներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո
     • Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին. ադրբեջանական անմիջական զինված թիրախի ներքո լինելու պատճառով մարդիկ չեն կարողանալու այցելել եկեղեցի
     • Ոսկեպարում, Կիրանցում ու այլ գյուղերում քաղաքացիական տներ հայտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո
     • Ադրբեջանական զինված ծառայողներն այս դիրքերից ժամանակ առ ժամանակ կրակում են միջպետական ճանապարհի Բաղանիսի հատվածում` քաղաքացիական մեքենաների ուղությամբ: ՀՀ կառավարության հայտարարած փոփոխությունների հեռանկարում նրանք ավելի են մոտենում ճանապարհին
     • Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերը զրկվելու են ճանապարհից՝ հայտնվելու են մեկուսացման մեջ
     • Կայանը չի ունենա կենսական պայմաններ և այլընտրանքային ճանապարհ, ինչի պատճառով կդադարի, որպես բնակավայր, գոյություն ունենալուց
     • Կայանով ընթացող ճանապարհի փակվելու պատճառով Այգեհովիտը և Վազաշենը տնտեսական և անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ են կանգնելու
     • Այգեհովիտում սահմանային փոփոխություններից հետո գյուղը կզրկվի հողատարածքներից և արոտավայրերից։ Հետևաբար, մարդիկ այլևս չեն ունենա գյուղատնտեսական գործունեության այդ տեսակներով զբաղվելու հնարավորություն. այն կա՛մ կվերանա, կա՛մ էականորեն կնվազի
     • Վազաշենի՝ Հայաստանի տարածք կազմող հողատարածքները շարունակում են մնալ ադրբեջանական օկուպացիայի ներքո
     • Առաջ է գալու Սաթլմիշ կոչվող բարձունքի հարց։ Եթե ադրբեջանական զինված ծառայողներ հայտնվեն այս բարձունքի վրա, ապա ուղիղ վերահսկողության տակ կվերցնեն ոչ միայն Ազատամուտ, Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Բերքաբեր, Ծաղկավան գյուղերը, այլև Երևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհը։
     • Ոսկեպարի հատվածում խնդիրը միայն ներկայում գործող ճանապահով չի սահմանափակվելու։
     • Այս հատվածով են անցնում Հայաստանի համար ռազմավարական և կենսական նշանակության գազատարը, ինտերնետ կապի մալուխները և այլն
     • Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակնունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Բնակիչներից շատերը ստիպպված են լքելու իրենց տները, բնակավայրը։
     • Ոսկեպարի սահմանային փոփոխությունները լուրջ սպառնալիք են ստեղծելու Հայաստանի այդ ամբողջ տարածաշրջանի բնակչության համար։ Վտանգվելու է միջպետական նշանակության ճանապարհն առհասարակ։

Աղբյուրը` Արման Թաթոյան
1891 | 0
Facebook