Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հենց հիմա պատերազմ է Կիրանցում». Սոֆյա Հովսեփյան

20:36, երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
«Հենց հիմա պատերազմ է Կիրանցում». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր մանկահասակ որդու հետ Սոլակում մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին: Լրագրողի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Հայաստանը պատերազմից դուրս չի եկել 34 տարի արդեն: Հայաստանը միշտ պատերազմել է իսկ կորցրել ենք բացառապես այս իշխանության օրոք, ընդ որում` ոչ թե պատերազմելով, այլ նվիրելով: 2021-ին ծանր էինք տանում, որ մենք տարածքներ ենք կորցնում գերիների դիմաց, հիմա դա էլ չի արվում: Հիմա փոխզիջման տակ միակողմանի զիջումներ են: Հենց հիմա պատերազմ է Կիրանցում: Ականազերծված տարածքներում ադրբեջանական դիրքեր են»:

5248 | 0
Facebook