Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Կուռքեր մի՛ ստեղծեք». Արա Պողոսյան

19:00, շաբաթ, 18 մայիսի, 2024 թ.
«Կուռքեր մի՛ ստեղծեք». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորից ասեմ` կուռքեր մի՛ ստեղծեք, որովհետև կարող է պատահել, որ վաղը հանգամանքներն ավելի հզոր լինեն, քան ձեր ստեղծած կուռքերը, և արդյունքում նոր մերժման դրոշ պարզեք։
     Մարդուց կուռք կերտելով առաջին վատությունը անում եք տվյալ մարդուն, ով սկսում է մեկուսանալ, չընդունել քննադատություն և հավատալ սեփական անսխալականությանն ու ճշմարտացիությանը ու հենց այստեղ ստորագրում է սեփական տապալումը։
     Հաջորդ վատությունն անում եք հենց ձեզ` դառնալով սեփական ձեռքերով ստեղծած կուռքի զոհերը, հանուն որի ատելությամբ եք լցվում հարազատի, բարեկամի, ընկերոջ ու բոլորի նկատմամբ, ովքեր դույզն ինչ այլախոհ են։
     Ի վերջո,Տիրոջ երկրորդ պատվիրանն ասում է. «Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ...»»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
2296 | 0
Facebook