Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները»․ հայտարարություն

20:54, երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
«Հնարավոր է, որ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները»․ հայտարարություն

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ:
     Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր` քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար:
     Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են:
     «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
     06.05.2024»։

2969 | 0
Facebook