Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան

11:54, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մայիսին կայցելի Չինաստան։

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության լիագումար նիստում Պուտինին հայտնել են, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը ՄԳԻՄՕ-ում դասախոսության ժամանակ իր սիրելի գիրքն է անվանել Նիկոլայ Չեռնիշևսկու «Ի՞նչ անել» գիրքը։

«Ես այն անպայման կվերցնեմ ինձ հետ և կփոխանցեմ մեր բարեկամին։ Նա ուժեղ ղեկավար է և իսկական տղամարդ։ Կատակը՝ կատակ, բայց, իսկապես, եթե դա այսպես է, ես հաճույքով գիրքը կփոխանցեմ նրան»,-ասել է Պուտինը։

1417 | 0
Facebook