Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կայցելի Վաշինգթոն. #Hurriyet

14:24, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
Էրդողանը կայցելի Վաշինգթոն. #Hurriyet

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Վաշինգթոն այցի նախապատրաստման աշխատանքները շարունակվում են, գրում է Hurriyet թերթի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին՝ վկայակոչելով քաղաքական շրջանակներում սեփական աղբյուրները։

Նրա խոսքով՝ ոչ մի տեղեկություն չկա, որ այցը չի կայանա։ Ինքը՝ Էրդողանը, չի հրահանգել չեղարկել այցը։

Ակնկալվում է, որ այցը կկայանա մայիսի 9-ին:

Ինչպես նախօրեին գրել էին թուրքական լրատվամիջոցները, Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժամանակացույցում այժմ Էրդողանի հետ հանդիպում չկա։

1409 | 0
Facebook