Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմ բերածն էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք»․ Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

15:06, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Պատերազմ բերածն էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք»․ Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին

«Պայքարի շունչը տարածվել է մեր երկրի բոլոր վայրերում»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ ողջունելով քաղաքացիների ընդվզումն ու իրականացվող բողոքի ակցիաները։ «Իշխանությունները փորձում են այս շարժումը պիտակավորել, իբր այլ երկրի կողմից է ուղղորդվում, այլ երկրի շահեր ենք ներկայացնում, մեր ձեռքով փորձում են բախումներ հրարել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերածներն էլ դուք, զոհերի պատճառն էլ եք դու, հասկացեք դուք եք իշխանությունը»,-իշխանություններին դիմելով՝ ասաց Բագրատ Սրբազանը։ «Վստահ եմ՝ անմահության երթը՝ ճշմարտությամբ եւ արդարությամբ պսակված, կհաղթանակի»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ եզրափակելով իր ուղերձ։

«Պատերազմ բերածն էլ եք դուք, զոհերի պատճառն էլ եք դուք»․ Սրբազանը՝ իշխանություններին
1666 | 0
Facebook