Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները»․ Արմեն Հովասափյան

10:00, ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
«Հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Ըստ հավաստի աղբյուրների՝ այս պահին իշխանությունները պարեկային ոստիկանությանը հանձնարարել են ստուգել Երևան մտնող բոլոր բեռնատարները՝ հատկապես քար, ավազ տեղափոխողները, և արգելել նրանց մուտքը մայրաքաղաք:
     Ակնհայտ է՝ Նիկոլը վախում ա, որ մեքենաների բեռը մի տեղ ճանապարհ կփակի: Մեքենաներն առանց որևէ հոդաբաշխ բացատրության ուղղակի կանգնում են ճանապարհների ոչ երթևեկելի հատվածում և սպասում:
     Սրանք էս են:
     Ռեժիմը խուճապի մեջ է»:
     Քիչ առաջ տեսանյութ էր տարածել նաև «Մեդիահաբ»-ը՝ «Բեռնատարների «ռեյդ»` Սևան-Երևան ավտոճանապարհին» վերտառությամբ։

Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին
2943 | 0
Facebook