Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի հետ, վտանգ է պետության համար». Արմեն Եղիազարյան

21:18, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի հետ, վտանգ է պետության համար». Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկրի ղեկավարը երկիրը համեմատում է հեղուկի հետ, լցնում իր աշխատասեղանին, հետո շաղ տալիս ու լցնում իր վրա։ Դա միայն մի բանի է նշանակում` այդ մարդը պետության համար վտանգ է ներկայացնում։
     Երկիրը պետք է համեմատել ապառաժ քարի հետ, որպեսզի ինչ էլ պատահի, նա կայուն կանգնի իր տեղում։
     Իսկ այն անձը, որ երկիրը համեմատում է հեղուկի և հոսող ջրի հետ, նա պետության համար պետք է համարվի համար մեկ ազգային անվտանգության խնդիրը»։

2838 | 0
Facebook