Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս գրիչը տեսնո՞ւմ եք, նոր եմ կաշառք ստացել». Բագրատ Սրբազանը հեգնում է

19:48, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Այս գրիչը տեսնո՞ւմ եք, նոր եմ կաշառք ստացել». Բագրատ Սրբազանը հեգնում է

«Այս գրիչը տեսնո՞ւմ եք: Նոր եմ կաշառք ստացել: Կաշառատուին չեմ ասի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, ցույց տալով մանուշակագույն գրիչ, ասաց Բագրատ Սրբազանը: Նա, այսպիսով, ակնարկեց Նիկոլ Փաշինյանին, ով 2020 թվականի հունվարին հայտարարեց, թե Հրայր Թովմասյանն իրեն փորձել է կաշառել` կլոր սեղանի շուրջ գրիչ տալով:

Այնուհետև Բագրատ Սրբազանը նշեց, թե կարծես նախախնամություն լիներ նվեր ստացած գրիչի գույնը, որովհետև հենց այսօր է որոշում կայացվել, որ շարժման գույնը կլինի մանուշակագույն:

2775 | 0
Facebook