Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռաիսիի հուղարկավորությունը չի ենթադրում միջազգային մասնակցություն»․ Պեսկով

16:48, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Ռաիսիի հուղարկավորությունը չի ենթադրում միջազգային մասնակցություն»․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի լինի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովից հետաքրքրվել են, թե արդյոք Պուտինը կամ Ռուսաստանի ներկայացուցիչը ծրագրում է մասնակցել հուղարկավորությանը, ինչին Պեսկովը պատասխանել է․ «Որքանով ինձ հայտնի է, այնտեղ միջազգային ոչ մի մասնակցություն չի նախատեսվում։ Այդ մասին խոսք չկա»:

3477 | 0
Facebook