Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը

22:48, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը

Հունիսի 2-ից 5-ը, Թումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:
     Սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու բալետային արվեստի ստեղծագործությունները:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է:

981 | 0
Facebook