ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել ուղղաթիռի կործանման համար, որի հետևանքով զոհվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, գրում է Politico-ն։
Թերթը նշում է, որ պաշտոնյաներն ուշադիր հետևում են Իրանի արձագանքին։
«Սպիտակ տունը տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանում է ակնկալում, սակայն, միևնույն ժամանակ, մտավախություն ունի, որ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հակամարտության սրմանը։ Պաշտոնյաներն Իրանի քաղաքականության մեջ աննշան փոփոխություններ չեն ակնկալում՝ մինչև նոր նախագահի ընտրությունները։ Սպիտակ տունը տագնապով էր հետևում Ռաիսիի ուղղաթիռի կործանման մասին լուրերին և հարց էր ուղղում՝ ինչպես դա կանդրադառնա Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։ Կային մտավախություններ, որ Թեհրանը կմեղադրի Վաշինգթոնին կամ Թել Ավիվին։ Մի՞թե երրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի»,- նշում է Politico-ն՝ հղում կատարելով իր զրուցակցին։