Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Երբ բանակցում եմ Ադրբեջանի գործընկերոջ հետ, տպավորություն է, որ շատ երկար սպասված հանդիպում է». համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի խոսքերը

21:48, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Երբ բանակցում եմ Ադրբեջանի գործընկերոջ հետ, տպավորություն է, որ շատ երկար սպասված հանդիպում է». համացանցը քննարկում է Ալեն Սիմոնյանի խոսքերը

Ալեն Սիմոնյանը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել` ադրբեջանական կողմի հետ իր հանդիպումները «Առավոտ»-ի հետ զրույցում համարելով սպասված ու ջերմ:

«Չեմ ուզում Ալիևին մեկնաբանել, մեր մոտ էլ շատ բաներ են ասում: Դե ինքը ուրիշ մարդ է, ուրիշ երկիր է ներկայացնում»,- այսօր ԱԺ նախագահն այսպես է արձագանքել, երբ լրագրողները փոխանցել են Ալիևի խոսքը, որը մատ թափ տալով ասում էր, որ «թշնամի Հայաստանը մեզ վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, այդպես է լինելու այսուհետ»: Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ այդ հարցը միշտ բարձրացնում են. «Երբ որ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, դիմացի կողմից այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալիր հանդիպում է: Կա այլ խոսույթ: Մենք խոսում ենք, ասում ենք` այդ ատելության մթնոլորտը պետք է նվազեցնել»: Նա նշեց, թե իրենք ի հակադրություն, զբաղվում են բանակի բարեփոխմամբ»

3489 | 0
Facebook