Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք, գյուղն ուրվական էր». Բագրատ Սրբազան

20:18, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք, գյուղն ուրվական էր». Բագրատ Սրբազան

«Երեկ, երբ մենք Կիրանցում էինք գտնվում, գյուղն ուրվական էր: Ես 10 տարի այդ գյուղով անցել-գնացել եմ, այնտեղ եղել եմ, բայց առաջին անգամ եմ տեսել գյուղը` լրիվ դատարկ, ուրվական, մարդ չկար: Գյուղացիները վիճակը նկարագրում էին այսպես. «Մեր գյուղում սուգ է` առանց մեռելի»:

Մարդիկ տառապանքի, խոր հուսահատության մեջ են` ուղղակի հոգուց զրկված. ուղղությունից կտրված, արցունքներով, շփոթված, մոլորված: Բայց հենց այդ վիճակում իրենք էին մեզ ուժ տալիս»,- այսօր քննարկման ժամանակ հայտնեց Բագրատ Սրբազանը:

1194 | 0
Facebook