Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դիմել է դատարան

21:06, երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դիմել է դատարան

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը 29.04.2024 թ-ին ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է՝ 24 ժամվա ընթացքում պատասխանատվության կանչել «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքի լրագրող ներկայացող Դավիթ Լևոնյանին և նրա լրատվամիջոցին, որը հրապարակել էր Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանի հասցեին ակնհայտ կեղծ և սուտ տեղեկություններով համեմված տեսանյութ:

Իրավապահ մարմինները չեն արձագանքել մեր հայտարարությանն ու պահանջին:
     Ուստիև, հայտնում ենք, որ մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան՝ զրպարտության և վիրավորանքի համար Դավիթ Լևոնյանին կանչելու իրավական պատասխանատվության ՝ համաձայն հհ քաղաքացիական օրենսգրքի»:

1945 | 0
Facebook