Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանեք, ծառեր տնկեք». Գառնիկ Դանիելյան

14:24, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանեք, ծառեր տնկեք». Գառնիկ Դանիելյան

«Կիրանցի մեր սիրելի հայրենակիցներն ինձ պատվիրակել են լինել ԱԺ-ում և ամբիոնից ներկայացնել այն ողջ ողբերգությունը, որ տեղի է ունենում Տավուշում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ներկայացնելով Կիրանցը փաստացի երկու մասի՝ հայկական ու ադրբեջանական, բաժանելու վերաբերյալ մտահոգությունները, կադաստրի «սխալ» վկայականների հարցը և անվտանգային այլ հարցեր․ «Երեկ փառք ու պատվով սյուները դրեցիք, ջոկատներն էլ հսկում են, որ հանկարծ էդ սյուները չհանեն։ Ասում էիք՝ Հայաստանը կադաստրի վկայական չունի, բայց էս մարդիկ ունեն կադաստրի իրական վկայականներ, իրանց պապանեկան հողն ու ջուրն ա։ Արցախը տնավեր սարքեցիք, հանձնեցիք Ադրբեջանին, եկել ա Տավուշի հերթը։ Գնացե՞լ եք, տեսե՞լ եք՝ ինչ օրեր են ապրում էդ մարդիկ»,- նշեց Դանիելյանը՝ խորհուրդ տալով ԱԺ-ում անվտանգության աշխատակիցների փոխարեն ծառ տնկել։

«ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանեք, ծառեր տնկեք». Գառնիկ Դանիելյան
1816 | 0
Facebook