Եվրոմիության երկրները մտադիր են հունիսի 25-ին պաշտոնական բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ԵՄ-ում ընդունելու հարցի շուրջ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում կատարելով դիվանագետներին։
Ըստ տեղեկությունների՝ ԵՄ անդամ երկրները նման մտադրություն են հայտնել դեռևս 2023թ․ դեկտեմբերին, սակայն որոշումը հետաձգվել էր Հունգարիայի անհամաձայնության և այն մտավախությունների պատճառով, որ ԵՄ ընդլայնման հարցը կարող է առանցքային թեմա դառնալ Եվրոխորհրդարանի ընտրությունների ժամանակ, որոնք անցկացվելու են ամռանը: