Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Փաստաբանները գործադուլ են անում. նախաձեռնող խմբի ասուլիսը

12:00, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
Փաստաբանները գործադուլ են անում. նախաձեռնող խմբի ասուլիսը

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ. «Ի թիվս այլ անընդունելի չարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։
     Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»,- նշված էր տեքստում:

Փաստաբանները գործադուլ են անում. նախաձեռնող խմբի ասուլիսը
1488 | 1
Facebook