Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք ՀՀ-ում քաղաքական իշխանություն զավթել»․ Հայկ Կոնջորյան

11:00, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
«Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք ՀՀ-ում քաղաքական իշխանություն զավթել»․ Հայկ Կոնջորյան

«Դուք քաղաքական հեթանոսներ եք»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ԱԺ ամբիոնից ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Հայաստանում 2018 թվականին հաստատվել է նոր քաղաքական հավատամք, դա կոչվում է ժողովրդավարություն։ Դուք, որպես քաղաքական հեթանոսներ, ուզում եք վերականգնել հին քաղաքական հավատամաքը՝ գողապետությունը։ Ձեր քաղաքական հեթանոսության շարժումն ունի քաղաքական հեթանոս առաջնորդ։ Դուք էն աստիճանի քաղաքականապես սնանկ եք, որ քաղաքական տեքստ և տեսլական գեներացնելու անկարողությունից դրդված՝ հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել»,- նշեց նա:

1605 | 0
Facebook