Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուղղաթիռի վթարի զոհերի մարմինները կտեղափոխեն Կում քաղաք․ #PressTV

13:00, երեքշաբթի, 21 մայիսի, 2024 թ.
Ուղղաթիռի վթարի զոհերի մարմինները կտեղափոխեն Կում քաղաք․ #PressTV

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց մարմինները կտեղափոխեն մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Կում քաղաք՝ Թավրիզում ընթացող հրաժեշտի արարողության ավարտից հետո, հաղորդում է PressTV-ն։

Նշվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մի քանի փուլով՝ տարբեր քաղաքներում։ Մայիսի 21-ին քաղաքական գործիչներին հրաժեշտ կտան Թավրիզում և Կումում, հաջորդ օրն առավոտյան՝ Թեհրանում։ Իսկ մայիսի 23-ին արարողությունը կանցկացվի Բիրջենդ քաղաքում, որից հետո նախագահի մարմինը կտեղափոխվի Մաշհեդ՝ նրա հայրենի քաղաք։ Մաշհեդում նախագահի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա իմամ Ռեզայի դամբարանում։

2511 | 0
Facebook