Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնացեք ձեր երեխայի դպրոց և քայլեք դպրոցից մոտ 150-160 մետր». Վարդան Ոսկանյան

00:48, ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
«Գնացեք ձեր երեխայի դպրոց և քայլեք դպրոցից մոտ 150-160 մետր». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։
     Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։
     Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։
     Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա»։

5466 | 0
Facebook