Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԱՏՄ-ին մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին»․ ՌԴ ԱԳՆ

01:24, ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.
«ԵԱՏՄ-ին մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին»․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, կատարում է իր գործառույթները։ Ինչպես ԵԱՏՄ բոլոր մասնակիցները, Հայաստանն օգուտ է ստանում մասնակցությունից։ Դա մեծ շուկա է, իրացման մեծ շուկա։ Այն, որ ԵԱՏՄ-ն փոխշահավետ նախագիծ է, միանշանակ է։ Դա վիճակագրորեն հաստատվել է Հայաստանի տնտեսության տարբեր ցուցանիշներով, ապրանքային հոսքերում ներգրավվածությամբ, արտադրական կոոպերացիաներով»,- ասել է Պանկինը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ։

1848 | 0
Facebook