Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

«Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին». Գարիկ Քեռյան

02:06, ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.
«Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լիտվայի, Իսլանդիայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները եկել են Վրաստան և Թբիլիսիում մասնակցում են ընդդիմության հանրահավաքներին: Միտինգի ժամանակ ելույթ է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Լանդսբերգիսը: Սա բացառիկ իրողություն է, երբ մի քանի երկրների արտգործնախարարներ մասնակցում են մեկ այլ երկրի քաղաքական/հակաիշխանական գործողություններին: Հասկանալի է, որ այս բարձրաստիճան պաշտոնյաները նման քայլի դիմել են ոչ թե գաղտնի և սեփական նախաձեռնությամբ, այլ նրանց գործուղել են: Եվրոբյուրոկրատիան փայլում է իր ոչ ստանդարտ գործունեությամբ: Վրաստանի դրեյֆը Արևմուտքից դեպի Ռուսաստան, շատ հիվանդագին է ընդունվում Բրյուսելում և Վաշինգթոնում, «եվրոինտեգրման դռները փակվում են Վրաստանի համար», բարձրաձայնում են արևմտյան բոլոր քաղաքական լիդերները: Հակառակ դրան, Իվանիշվիլիի քաղաքական թիմն, առանց վարանելու, շարունակում է իր գիծը, առանց որևե զիջումների, արտասահմանյան գործակալների մասին օրենքն արդեն ընդունված է: Բացառված չէ, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտություններում, Մոսկվան գրավիչ առաջարկներ է արել` վրացիներին ոգևորելու համար: Ուկրաինական պատերազմի համատեքստում, որտեղ Պուտինը որդեգրել է երկարատև և հյուծիչ պատերազմի տակտիկան, սա շատ անհանգստացնող իրավիճակ է Արևմուտքի համար: Զգացվում է լուրջ մտահոգություն, կապված Հայաստանում ծավալված հակակառավարական քաղաքական գործողությունների հետ: Վրաստանում քաղաքական անհնազանդությունն առաջնորդող ուժերը արևմտամետ են, Հայաստանում՝ ոչ: Այնպես որ, Թբիլիսից արտգործնախարարներ Երևան չեն գա և ելույթ չեն ունենա: Թերևս, այս իրողությունները հստակորեն ի ցույց են դնում հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերականգնման համար Պուտինի վարչակարգի որդեգրած քաղաքականության հաջողության խնդիրը: Միջազգային հետազոտական ուղեղային կենտրոններում և բարձր քաղաքական-պետական ղեկավարների շրջանակներում սա թիվ մեկ խնդիրն է, որի լուծումից է կախված նոր աշխարհակարգի հաստատումը: Գրեթե բոլորն են ընգծում, որ այս խնդրի հանգուցալուծումը Պեկինում է, հասկանալի պատճառներով: Այս օրերին, երբ Պեկինում կնքվեցին ռազմավարական համագործակցության ռուս-չինական համաձայնագրեր, Արևմուտքի տագնապը էլ ավելի ուժեղացավ: Հայաստանը նորից հայտնվել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման արանքում: Մեզ մոտ ընթացող բողոքական/հակաիշխանական շարժումը ներքաղաքականից բացի, ունի նաև այլ երանգներ, Թբիլիսիի հետ միասին, Երևանը ուշադրության կենտրոնում է»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
2532 | 0
Facebook