Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ

21:00, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Վաղը կանցկացվի Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ

Վաղը՝ մայիսի 3-ին (ուրբաթ), ժամը 17։30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող․ 20) տեղի կունենա Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստ։

Վազգեն Մանուկյանը ներկա կգտնվի նիստին։

Դատական նիստը դռնբաց է։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

891 | 0
Facebook