Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հասարակությունները հասունանում են իրենց որոշման արդունքներն իրենց մաշկի վրա զգալուց հետո միայն». Տարոն Սիմոնյան

00:54, ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
«Հասարակությունները հասունանում են իրենց որոշման արդունքներն իրենց մաշկի վրա զգալուց հետո միայն». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Արդեն որերրոդ օրն է՝ սահմանազատման հարցերով դիմում են, որ բացատրեմ, թե ինչու է քաղաքական իշխանությունների գործունեությունը հակաօրինական:
     Կարճ ասեմ՝ այն ինչ արվում է, ԲԱՑԱՐՁԱԿ հակասում է ՀՀ սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը, միջազգային իրավունքին և պարզապես պրիմիտիվ տրամաբանությանը, ինչքան էլ, որ փորձեն իրենց վախերը կոծկելու, բայց իրականում՝ թշնամու թելադրանքով իրավական հիմնավորումներ բերելու իրենց քաղաքականությունը:
     Իհարկե, իմաստ չունի որևէ ռացիոնալ մտքով փորձել հակադրվել հայրենիքն ուրացող մարդկանց, ովքեր տգիտությունն ու անբարոյականությունը քաղաքական աղանդ են սարքել ու քարոզում են բացեիբաց՝ իրենք իրենց նմանեցնելով անմեղ փրկիչների:
     Նրանց մասին Տերյանը չհնացող խոսքեր ասել է դեռ 100 տարի առաջ.
     «Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին և սիրտն է նրա…
     Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի և երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ և ինքնակոչ թամադա եք դարձել, և կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, և դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք»…
     Խնդիրը իրավական չէ, ցավոք ...
     Իսկ հասարակությունները հասունանում են իրենց որոշման արդունքներն իրենց մաշկի վրա զգալուց հետո միայն:
     Հուսով եմ՝ կհասունանանք՝ որպես հանրություն, ու տգիտության ու անբարոյականության քարոզիչներին գլխներիս դնելու փոխարեն կդաստիարակենք ...
     #սկզբիցպետքէսկսենք , ամենասկզբից՝ մարդ-անհատի ձևավորումից»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
951 | 0
Facebook