Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կիրանց մուտքը վիզայով է, ոստիկանական 3 անցակետ պիտի անցնես». Կիրանցի բնակիչ

22:48, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
«Կիրանց մուտքը վիզայով է, ոստիկանական 3 անցակետ պիտի անցնես». Կիրանցի բնակիչ

Ոստիկանական 3 պատ պիտի ճեղքես, որ մուտք ունենաս Կիրանց գյուղ: «Մեդիահաբ»-ի հետ զրույցում պատմել է սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը:
     Նրա խոսքով, ոստիկանները հստակ հրահանգ ունեն` բացի կիրանցեցիներից ուրիշ ոչ ոքի թույլ չտալ, որ մտնի գյուղ:

«350 բնակիչ ունեցող Կիրանցում 3000 բերետավոր կա հիմա: Գյուղը բոլոր կողմերից փակել են, որ հանգիստ հանձնեն մեր տները: Հիմա, փաստացի, Կիրանց գալու համար պիտի «վիզա» ունենաս»,- պատմեց մեր զրուցակիցը:
     Նա նշեց 2 շաբաթից ավելի փակ պահվող ճանապարհն այսօր բացվել է, հեռացվել են այնտեղ տեղակայված վրանները:

«Երևի մի քանի օրում մեր տները թուրքին կհանձնեն ու կբացեն ճանապարհը»,- նշել է զրուցակիցը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

1112 | 0
Facebook