Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ լավ եմ անում». փոխոստիկանապետը` բռնություն գործադրելու մասին

01:00, ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
«Շատ լավ եմ անում». փոխոստիկանապետը` բռնություն գործադրելու մասին

«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ հիմքով է ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ ու բերման ենթարկել նրանց։

Հակոբյանի խոսքով՝ որևէ բռնություն չի եղել, ամեն ինչ կատարվել է օրենքով սահմանված կարգով:

Լրագրողի համառ հարցերին նա հակադարձեց` «անցի առաջ», «ուրիշ ձև թույլ չես տալիս խոսամ»:

«Շատ լավ եմ անում». փոխոստիկանապետը` բռնություն գործադրելու մասին
2846 | 0
Facebook