Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կտա մեզ այն, ինչը պատկանում է մեզ». հարց` ԱԽ քարտուղարին

23:48, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կտա մեզ այն, ինչը պատկանում է մեզ». հարց` ԱԽ քարտուղարին

«Որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կտա մեզ այն, ինչը պատկանում է մեզ»,- «Լուրեր»-ի եթերում ԱԽ քարտուղարին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը:

«Մենք գիտենք` որտեղ է Հայաստանը և որտեղ է Ադրբեջանը: Ինչ պատկանում է Հայաստանին, վերադարձվելու է Հայաստանին, դա միանշանակ է»,- պատասխանեց Գրիգորյանը:

«Միանշանա՞կ է»,- կրկնեց Պետրոս Ղազարյանը:

«Այո»,- վերահաստատեց ԱԽ քարտուղարը:

Պետրոս Ղազարյանը մատնանշեց հանրության կասկածները, որ Ադրբեջանը մեզ հող հետ չի վերադարձնի: «Ի՞նչ երաշխիքներ կան»,- հարցրեց նա:

Արմեն Գրիգորյանը հարցին հստակ պատասխան տալ չկարողացավ:

«Միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, դելիմիտացիայի տված հնարավորությունները և այս փորձը կօգնեն առաջ շարժվել»,- ասաց նա:

3225 | 0
Facebook